Զինյալները հարձակվել են ոստիկանների վրա, կան զոհեր

12:33   13 Հունիս 2019    154

Հնդկաստանում զինյալները հարձակվել են ոստիկանական՝ պարեկային ծառայություն իրականացնող խմբի վրա Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգում։

Զոհվել է հինգ ոստիկան, երեքը վիրավորվել են։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, դեպքը տեղի է ունեցել Անանտնագ շրջանում։

Հարձակման ընթացքում ահաբեկիչները կրակել են ինքնաձիգներից, ոստիկանների վրա նետել նռնակներ։ Հարձակման արդյունքում տուժել է նաեւ ոստիկանության մեկ տեսուչ։ Ոստիկանները գնդակահարել են ահաբեկիչներին մեկին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները