NASA-ն տիեզերք թռիչքների համար նոր վառելիք կօգտագործի

21:45   13 Հունիս 2019    221

NASA տիեզերական գործակալությունը պատրաստվում է նոր վառելիք օգտագործել: Այն կարագացնի հրթիռակիրների թռիչքը, իսկ արձակումը կլինի ավելի անվտանգ և արդյունավետ:

Նոր վառելիքի հիմքում կլինի հիդրազին կոչվող քիմիական նյութը: Անգույն, չափազանց թունավոր և գարշահոտ այս նյութը նաև շատ արդյունավետ վառելիք կարող է լինել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնագետների խոսքերով` այս նյութի գործածմամբ հրթիռների արդյունավետությունը կբարձրանա մոտ 50 տոկոսով: Առավել օգտակար կլինի հիդրազինով վառելիքի օգտագործումը Մարս և Լուսին թռիչքների ժամանակ:

Հրթիռակիրները կկարողանան ավելի երկար տարածություններ անցնել ավելի քիչ վառելիք օգտագործելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները