Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագիրը՝ ազդակ կհաղորդի տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը. Հան

14:04   13 Հունիս 2019    307

Ադրբեջանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ տնտեսական հնարավորությունները կընդլայնվեն:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, այս մասին այսօր Բաքվում՝ Ադրբեջան-ԵՄ գործարար համաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է՝ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Գործարար համաժողովը շատ օգտակար հարթակ է բարենպաստ բիզնես միջավայրի առաջխաղացման համար, որի շրջանակներում ԵՄ-ի և Ադրբեջանի ընկերությունների համագործակցությունը կարող է զարգանալ: Կարևոր է լսել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ադրբեջանի բոլոր բիզնեսի ներկայացուցիչների կարծիքները: Համոզված եմ, որ Ադրբեջանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ տնտեսական հնարավորություններն ընդլայնվելու են», - ասել Յ. Հանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները