ԱՄՆ-ն փոխել է Ուկրաինայի մայրաքաղաքի անվան ուղղագրությունը՝ Kiev-ից դարձնելով Kyiv

14:12   13 Հունիս 2019    190

ԱՄՆ աշխարհագրական անունների հարցերով խորհուրդը որոշել է փոխել Ուկրաինայի մայրաքաղաքի անվան ուղղագրությունը՝ Kiev-ից դարձնելով Kyiv:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

Խորհուրդը միաձայն ընդունել է որոշումը՝ քննելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալիի դիմումը: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 17-ից:

Դեսպանատունը կարծում է, որ ընդունված որոշումը խթան կհանդիսանա, որպեսզի Կիևի անվան գրությունն ուղղվի նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս, այդ թվում՝ օտարերկրյա օդանավակայաններում և միջազգային չվերթների ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները