Ուգանդայում երկրորդ մարդն Է մահացել Էբոլայից. Daily Monitor

14:19   13 Հունիս 2019    184

Ուգանդայում երկրորդ մարդն Է մահացել Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսով վարակվելուց:

Հիվանդության ենթադրվող դեպքերի ընդհանուր թիվը հասել Է տասի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Daily Monitor տեղական թերթը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության մի աղբյուր:

Ընդամենն Ուգանդայում գրանցվել Է Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության երեք դեպք: Նրանց թվում կա մեկ երեխա՝ «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (ԿԴՀ) ուղեւորության պատմությամբ», որտեղ դիտվում Է հիվանդության բռնկում: Հետագայում նա մահացել Է:

Ինչպես նշում Է հրատարակությունը, նույն օրվա երեկոյան մահացել Է երեխայի տատիկը, որի մոտ ավելի վաղ նույնպես հայտնաբերվել Էր վտանգավոր վիրուսը:

Ինչպես հայտնել Է երկրի առողջապահության նախարար Ջեյն Ռուտ Ասենգը, երկրում եւս յոթ մարդկանց մոտ Էբոլա վիրուս Է կասկածվում, նրանք բոլորը մեկուսացված են: Այսպիսով, հիվանդության ենթադրվող դեպքերի ընդհանուր թիվը հասել Է տասի:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան:

ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ Էբոլայով վարակվել Է 28,6 հազար մարդ, ավելի քան 11,3 հազարը մահացել են:

Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայի ներկայիս բռնկումն սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջին: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով մահացածների թիվը հասել Է 1,39 հազարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուգանդա  


Վերնագիրի այլ պիտակները