Մեծ Բրիտանիայում սկսվել են վարչապետի 10 թեկնածուների ընտրությունները

14:25   13 Հունիս 2019    232

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, հունիսի 13-ից Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը սկսում է իրենց նոր ղեկավարի և երկրի հաջորդ վարչապետի ընտրությունները:

10 թեկնածուների համար քվեարկելու են Համայնքների պալատի պահպանողական պատգամավորները: Այն թեկնածուները, որոնց չի հաջողվի առնվազն 17 ձայն հավաքել, դուրս կմնան ընտրապայքարից:

Այնուհետև հաջորդ շաբաթ կրկին քվեարկություններ կանցկացվեն, մինչև մնա միայն 2 թեկնածու: Ընտրություններում հաղթողը կհաջորդի գործող վարչապետ Թերեզա Մեյին: Նրա անունը կհայտարարվի մինչև հուլիսի 22-ը:

Պահպանողականների մեծ մասի աջակցությունը վայելում է նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները