Եմենում իրանցի խորհրդականներ չկան. Իրանի ԱԳՆ

14:31   13 Հունիս 2019    172

Իրանցի ռազմական խորհրդականներ Եմենում չկան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին РИА Новости-ին ասել է Իրանի ԱԳ նախարարի` քաղաքական հարցերով օգնական Ալի Ասքար Հաջին:

«Ոչ, մեր խորհրդականներն այնտեղ չեն: Սիրիայում կան, ինչի մասին մենք ասել ենք, Եմենում` ոչ: Եմենի ժողովուրդը մեր խորհրդատվական ներկայության կարիքը չունի»,- ասել է նա:

Նշենք, որ Իրանին հաճախ են մեղադրում Եմենում հութիներին օգնություն ցուցաբերելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները