72 ժամանոց հրադադար է հաստատվել Իդլիբում

14:47   13 Հունիս 2019    163

Սիրիական կառավարական ուժերի հրամանատարությունը եւ Սիրիայում հակամարտող կողմերին հաշտեցման հարցերով զբաղվող ռուսական կենտրոնըհաղորդել են, որ 72 ժամ տեւողությամբ հրադադարի ռեժիմ է հաստատվել գրոհայինների կողմից վերահսկվող «Մեծ Իդլիբում», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հրադադարի ռեժիմի մասին հայտարարությունից հետո, սակայն «Հայաթ Թահրիչ աշ-Շամ» խմբավորման գրոհայիններն ու նրանց դաշնակիցները գրոհներ են ձեռնարկել Քերնազ, Քեսաբիա եւ Քաֆըր Նաբուդա բնակավայրերում եղած կառավարական ուժերի հենակետերի վրա։

Կառավարական ուժերը հետ են մղել բոլոր գրոհները։ Կառավարական ուժերն ու ռուսական ավիացիան հակագրոհ են ձեռնարկել՝ հարվածելով Խամա եւ Իդլիբ նահանգներում գնտվող գրոհայինների դիրքերին։

Հրադադարը հաստատվել է այն բանի համար, որպեսզի հնարավորություն տրվի խաղաղ բնակիչներին դուրս գալ մարտերի թատերաբեմ հանդիսացող տարածքներից։ 10 հազար մարդ պատրաստակամություն է հայտնել դուրս գալ թեժ գոտուց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իդլիբ  


Վերնագիրի այլ պիտակները