Լրագրողները գտել են Սևաստոպոլում երեխային հեղեղից փրկած մարդկանց

15:06   13 Հունիս 2019    172

Հունիսի 7-ին Սևաստոպոլում հեղեղի ժամանակ երեխայի կյանքը փրկած կնոջը և տրոլեյբուսի վարորդին գտել են տեղացի լրագրողները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ իշխանությունները պատրաստում են նրանց պարգևատրման արարողությունը:

Երեխային փրկելու դեպքը տեսանկարահանել էր տրոլեյբուսի տեսախցիկը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան հետընթաց կատարում, իսկ երեխային օգնության են գալիս տրոլեյբուսի վարորդը և երթուղային տաքսու ուղևորուհին:

Տեղական ИКС հեռուստաընկերությունը հայտնաբերել է երեխայի կյանքը փրկած անձանց. պարզվել է, որ կինը՝ Զիշան Էնանովան, աշխատում է Սևաստոպոլի դեղատներից մեկում.

«Երբ մոտենում էինք կանգառին, քանի որ ես նստած էի առջևում, տեսա, որ փոքրիկ երեխան փողոցն է հատում, վախեցա, որ նրան կարող է քշել ջրի առատ հոսքը: Ես խնդրեցի վարորդին բացել դուռը: Երեխան ընկավ, և ջրի հոսքը նրան տարավ ուղիղ մեքենայի տակ: Ամեն ինչ տեղի ունեցավ հաշված վայրկյանների ընթացքում: Երեխային մոտեցավ նաև տրոլեյբուսի վարորդը, և ամեն բան, բարեբախտաբար, հարթվեց: Ջրի հոսքը առատ էր, ես վախեցա, որ այն ինձ ևս կքշի»,- պատմել է կինը:

Երեխային փրկած տղամարդը քաղաքային տրոլեյբուսի վարորդ Վալերի Սկոմորոխովն է: Նրանց կպարգևատրեն ուրբաթ` քաղաքի 236-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սևաստոպոլ  


Վերնագիրի այլ պիտակները