Նույնիսկ Իրանի սահմաններին մոտենալու փորձն ինտենսիվ պատասխանի կարժանանա. Իրանի ՀՕՊ հրամանատար

15:15   13 Հունիս 2019    226

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) հրամանատարը թշնամուն զգուշացրել է չմոտենալ Իրանի սահմաններին, քանի որ նման փորձն անգամ ինտենսիվ պատասխանի կարժանանա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք զգուշացնում ենք թշնամուն` Իրանի օդային կամ ցամաքային սահմաններում արտատարածաշրջանային ռազմական ինքնաթիռների համար անվտանգ տարածք գոյություն չունի: Նույնիսկ Իրանի սահմաններին մոտենալու փորձն անգամ ինտենսիվ պատասխանի կարծանանա:

Այնպես որ` խորհուրդ ենք տալիս հեռու մնալ մեր սահմաններից»,- հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության հրամանատար, գեներալ-մայոր Ալիռեզա Սաբահի Ֆարդը՝ հավելելով. «Եթե այսօր մեր թշնամին կանգ է առել Հորմուզ նեղուցից 200 մղոն հեռու, դա Իրանի զսպման ուժի բաղադրիչների պատճառով է: Եթե թշնամին զգա, որ Իրանը թույլ պաշտպանություն ունի, անկասկած, կհարձակվի:

Բայց լավ գիտեն, որ Իրանի պաշտպանական կարողությունները փորձարկման ենթակա չեն: Առաջին սխալը վերջին սխալը կլինի: Թշնամին թող իմանա, որ ցանկացած ագրեսիայի նկատմամբ Իրանի ԶՈւ գործողությունն աներեւակայելի եւ չափազանց ցավոտ կլինի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները