Ադրբեջանի ռազմական օդաչուները կանխել են հակառակորդի սադրանքը. VIDEO

15:28   13 Հունիս 2019    621

Հունիսի 12-ին առավոտյան Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի ավիացիան պլանային վարժական թռիչքներ է իրականացրել շփման գծի Ֆիզուլիի շրջանի ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Այս ժամանակ Հայաստանի զինված ուժերը փորձել են խոցել ադրբեջանական ավիացիոն միջոցը՝ կիրառելով «Օսա» տիպի զենիթահրթիռային համակարգ:

Հայկական կողմն արձակել է երկու հրթիռ, որոնք վրիպելով թիրախից՝ օդում ինքնաոչնչացվել են:

Դա հնարավոր է եղել ադրբեջանցի ռազմական օդաչուների վարպետության և ավիացիոն միջոցներում տեղադրված ժամանակակից սարքավորումների, իսկ մյուս կողմից՝ հակառակորդի ռազմական տեխնիկայի ցածր որակի և մարտական պատրաստվածության ցածր մակարդակի շնորհիվ:

Հակառակորդի արձակած հրթիռներից մեկը տեսագրվել է ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից, որը օդ էր բարձրացվել ուսումնական թռիչքները նկարահանելու համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները