Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը՝ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների ներկայիս վիճակի

11:31   14 Հունիս 2019    506

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ու Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը քննարկել են՝ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները, ասվում է ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են՝ Ադրբեջանի ու Եվրամիության միջև բոլոր ուղղություններով առկա գործընկերային հարաբերությունները, նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները, գործընկերության գերակայությունները և էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները», - նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մամեդյարովը Խանին տեղեկացրել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակի մասին, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացված՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի սադրիչ գործողությունները:

«Հանդիպման ընթացքում նշվել է՝ հակամարտության կարգավորման կարևորությունը և երկրների միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ապահովման համար», - ասվում է տեղեկատվության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները