Ադրբեջանում նշվում է Ազգային փրկության օրը

09:00   15 Հունիս 2019    432

Այսօր Ադրբեջանում նշվում է Ազգային փրկության օրը:

1993 թվականի հունիսին Ադրբեջանում ստեղծված բարդ հասարակական-քաղաքական իրավիճակը կարող էր բերել քաղաքացիական պատերազմի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այն ժամանակ Գյանջայում տեղակայված թիվ 709 զորամասը հրաժարվեց ենթարկվել պաշտպանության նախարարությանը: Խռովությունը ճնշելու նպատակով զորքեր ուղարկվեցին Գյանջա: Սակայն, անհեռատես քաղաքականության և սխալ քայլերի արդյունքում խռովարարների թիվն ավելի շատացավ: Նրանք շարժվում էին դեպի մայրաքաղաք՝ պահանջելով իշխանափոխություն: Այն ժամանակ Ադրբեջանում իշխող «Ազգային ճակատ» կուսակցությունը օգնության համար դիմեց Հեյդար Ալիևին:

Ընդունելով ժողովրդի և երկրի ղեկավարության համառ հրավերը՝ Հեյդար Ալիևը հունիսի 9-ին ժամանեց Բաքու: Հեյդար Ալիևը կարճ ժամանակահատվածում կարողացավ կանխել քաղաքացիական պատերազմը: 1993 թվականի հունիսի 15-ին Հեյդար Ալիևն ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ: Այսպիսով, հունիսի 15-ը Ադրբեջանի պատմության մեջ մտավ, որպես Ազգային փրկության օր:

Ժողովրդի պահանջով՝ 1997 թ. հունիսին Միլլի Մեջլիսն այդ օրը հայտարարեց տոնական օր: Քանի որ այս տարի հունիսի 15-ը շաբաթ է, որոշում է ընդունվել երկուշաբթի օրը նույնպես հայտարարել ոչ աշխատանքային օր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ազգային-փրկություն  


Վերնագիրի այլ պիտակները