Նովրուզ Մամեդովը հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ

11:19   15 Հունիս 2019    451

Դուշանբեում անցկացվող Ասիայում վստահության միջոցների և փոխգործակցության խորհրդի 5-րդ համաժողովի շրջանակներում Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությանը:

Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել Տաջիկստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համագործակցության մակարդակից և որակից՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի հիմունքներով:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսության, առևտրի, արդյունաբերության, տրանսպորտի, հիդրոէներգետիկայի, գյուղատնտեսության, կապի, գիտության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նովրուզ-Մամեդով   Տաջիկստան  


Վերնագիրի այլ պիտակները