Նավթի համաշխարհային գներն աճում են

11:35   15 Հունիս 2019    539

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,69 դոլարով՝ հասնելով մինչև 62,04 դոլար մեկ բարելի դիմաց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,23 դոլարով և կազմում է 52.51 դոլար մեկ բարելի դիմաց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթի  


Վերնագիրի այլ պիտակները