Թրամփը եւ Աբեն քննարկել են նախօրեին Օմանի ծոցում լցանավերի վրա ենթադրյալ հարձակումները

12:50   15 Հունիս 2019    318

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նախօրեին Օմանի ծովում նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկու առաջնորդների հեռախոսազրույցի մանրամասները չեն հաղորդվել: Միայն նշված է, որ Թրամփը շնորհակալություն է հայտնել Աբեին Իրանի հետ բանակցությունների անցկացմանը նպաստող նրա ջանքերի համար:

Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների առեւտրային բանակցությունները եւ Թրամփի առաջիկա այցը Ճապոնիա «G 20» գագաթնաժողովի շրջանակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Աբեն  


Վերնագիրի այլ պիտակները