Ամերիկացին անծանոթ կնոջ շնորհիվ 1 մլն դոլար է շահել

15:21   15 Հունիս 2019    152

ԱՄՆ Միչիգան նահանգի Փորթլենդ քաղաքի բնակիչը 1 մլն դոլար է շահել՝ անծանոթուհու կողմից հանկարծակի լսած արտահայտության շնորհիվ:

Ինչպես հայտնում է UPI-ը՝ ԱՄՆ Մալիքեն բնակավայրի 68-ամյա բնակիչ Գրեգըրի Գիլֆորդը Փորթլենդի Bill’s Party խանութից Mega Millions խաղարկային տոմս է գնել և այդ ժամանակ չի ստուգել: Հաջորդ օրը նա վերադարձել է քաղաք:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ պահին խանութում հերթի մեջ կանգնած կանանցից մեկն իր ընկերուհուն ասել է, որ վերջերս Bill’s Party խանութը շահող տոմս է վաճառել:

«Հենց որ նա արտասանեց այդ արտահայտությունը, մտքերն սկսեցին պտտվել գլխիս մեջ: Ես պատրաստվում էի դուրս գալ խանութից, բայց մնացի ու սկսեցի ստուգել տոմսիս թվերը: Ես ապշել էի, երբ պարզեցի, որ իմ ձեռքում միլիոն դոլար արժողությամբ շահումով տոմսն էր»,- պատմել է հաջողակ ամերիկացին:

Նա ասել է, որ գումարն ստանալուց հետո ողևորվելու է Կոլորադո: Միևնույն ժամանակ, իր խոսքով՝ գումարի միջոցով պատրաստվում է լուծել վերջին մի քանի տարում ձեռք բերած առողջական խնդիրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Միչիգան  


Վերնագիրի այլ պիտակները