Բրազիլիայում մոտ 45 մլն մարդ բողոքում է կենսաթոշակային բարեփոխումներից - VIDEO

15:43   15 Հունիս 2019    106

Բրազիլիայի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերն ընդդեմ նախագահ Բոլսոնարոյի առաջարկած կենսաթոշակային համակարգի փոփոխությունների:

Սպասվում է կենսաթոշակային միջին տարիքի բարձրացում: Այսինքն տղամարդիկ կարող են թոշակի գնալ 65, իսկ կանայք՝ 62 տարեկանում: Բոլսոնարոն այս քայլով մտադիր էր թեթևացնել բյուջետային ծախսերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Ի նշան բողոքի՝ ցուցարարները գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով երկրում կաթվածահար է եղել հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ, արցունքաբեր գազ է կիրառվել: Բրազիլական լրատվամիջոցների տվյալներով՝ ցույցերին մասնակցում է մոտ 45 միլիոն մարդ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները