Մեծ Բրիտանիայում արգելվել է գովազդում գենդերային կարծրատիպեր կիրառել

16:38   15 Հունիս 2019    200

Մեծ Բրիտանիայում գենդերային կարծրատիպերի դեմ պայքարի շրջանակում արգելել են գովազդում դժբախտ ամուսնների կամ տնային հոգսերով ծանրաբեռնված մայրերի կերպարներ կիրառել, հաղորդում է AP-ն։

Հունիսի 14-ից գովազդում արգելվում է գենդերային կարծրատիպեր գործածել, որոնք կարող են վնասակար լինել կամ հանցագործության շարժառիթ դառնալ։ Իշխանությունների խոսքով՝ դրա նպատակը վնասակար կարծրատիպերից հրաժարվելն է։

Գովազդի չափորոշիչների հարցով վարչության տնօրեն Գայ Փարքերն ասել է, որ, իշխանությունների կարծիքով, գովազդում որոշ պատկերների պատճառով ժամանակի ընթացքում կարող է սահմանափակվել մարդկանց պոտենցիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները