ԵՄ-ը ևս մեկ երկիր է բացառել «օֆշորային ցուցակից»

17:54   15 Հունիս 2019    127

ԵՄ-ը Դոմինիկան բացառել է «սև ցուցակից»:

Այս մասին հաղորդել է «Եվրոպեյսկայա պրավդան»: Դեռ վերջերս Դոմինիկան ընդգրկված էր հարկային հանգրվանների ցանկում, և ԵՄ-ն դադարեցրել էր համագործակցությունը այդ երկրի հետ:

«Դոմինիկան կատարեց իր պարտավորությունները և լուծեց ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակման հետ կապված ԵՄ-ի անհանգստությունը:

Մասնավորապես, Դոմինիկան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ՏՀԶԿ-ի փոխադարձ վարչական աջակցության մասին բազմակողմ կոնվենցիան ստորագրելու և վավերացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ այս քայլը երաշխավորում է Դոմինիկայի բացառումը ԵՄ-ի հետ չհամագործակցող երկրների ցուցակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիություն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները