Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում

14:30   15 Հունիս 2019    535

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info–ն, գյուղի բնակչությունը՝ ի նշան բողոքի, փակել է Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։

Ակցիայի մասնակիցներն ասել են, թե ճանապարհը փակել ենք, որովհետև Մարմարաշենում խոզաբուծարան է գործում, որից տարածվող հոտն անտանելի է։ Ըստ կայքի՝ խոզաբուծարանի սեփականատերը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանն է՝ «Չերրի» ռեստորանի տերը։

«Ամառվա այս տապին փակ ենք պահում մոտ 400 բնակելի տների դռներն ու լուսամուտները, քանի որ խոզաբուծարանի անտանելի հոտը ամենուր է։ Արդեն նորմալ շնչել էլ չի լինում։ Այս 3 տարվա ընթացքում դիմել ենք տարբեր պատկան մարմիններին, սակայն անօգուտ։ Արարատի մարզպետարանից էլ են եկել, իբրև թե ստուգումներ կատարել, տուգանել են 300 հազար դրամի չափով, քանի որ սանիտարահիգիենիկ ոչ մի նոր չի պահպանվում։ Բայց դե էդ 300 հազար դրամը Վահան Կարապետյանի համար ի՞նչ է»,– կայքի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Կայքը նաև հայտնում է, որ այս պահին նշված ճանապարհը կաթվածահար է եղել, և ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի մեծ թվով ծառայողներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները