Կոչ են արել դադարեցնել մահապատիժը

14:44   15 Հունիս 2019    281

Եվրոպական պետությունները կոչ են անում Բելառուսին վերացնել մահապատիժը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մայա Կոսյանչիչին։

Հայտարարության մեջ ասվում է, որ պատժի տվյալ ձեւը խախտում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված կյանքի իրավունքը եւ հակաում Մինսկի ստանձնած միջազգային հանձնառություններին։

Բացի այդ, ԵՄ-ն բողոքել է մահապատժի որպես պատժի սահմանման դեմ՝ անկախ որեւէ հանգամանքից։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ին մահապատժի են ենթարկել Ալեքսանդր Ժիլնիկովին, ով մեղավոր է ճանաչվել երեք մարդու սպանության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները