Սպիտակ տան պարսպի վրայով անցնել փորձած տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա

18:15   15 Հունիս 2019    161

ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները կալանվորել են անհայտ անձին, որը գիշերը փորձել է անցնել Սպիտակ տան պարսպի վրայով:

Տղամարդուն կալանավորել են ոստիկանության սպայի վրա հարձակվելու եւ ապօրինի ներխուժման փորձ կատարելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում: Առայժմ հայտնի չէ՝ այդ պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդյոք շենքո՞ւմ էր, թե՞ ոչ:

Հայտնի է միայն, որ իրավախախտին անմիջապես բռնել են եւ հսկողության տակ վերցրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները