Զուզանա Չապուտովան երդվել է որպես Սլովակիայի նոր նախագահ

18:22   15 Հունիս 2019    134

Իրավաբան եւ հասարակական գործիչ Զուզանա Չապուտովան, որը 6 օր հետո կդառնա 46 տարեկան, այսօր Բրատիսլավայում երդվել է որպես Սլովակիայի նոր նախագահ:

Սլովակիայի անկախության 26-ամյա պատմության մեջ Չապուտովան երկրի ղեկավարի պաշտոնում առաջին կինն է եւ ամենաերիտասարդ նախագահը: Երդմնակալության արարողությունը հեռարձակել են երկրի բոլոր հեռուստաալիքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանրապետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում անցկացվող արարողությանը մասնակցել են երկրի նախագահի պաշտոնից հեռացող Անդրեյ Կիսկան, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անամներ, Սլովակիայի նախկին նախագահներ Ռուդոլֆ Շուստերը եւ Իվան Գաշպարովիչը, ականավոր հասարակական գործիչներ, արտասահմանյան պետությունների ղեկավարներ:

Երկրի Ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Անդրեյ Դանկոն արարողության սկզբում հիշեցրել է, որ Չապուտովան հաղթել է մարտին անցկացված նախագահական ընտրություններում՝ երկրորդ փուլում ստանալով ձայների 58,4 տոկոսը եւ 16,8 տոկոսով գերազանցելով իր մրցակցին՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչին: Խոսնակի խոսքով՝ Չապուտովան կատարել է բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են որպես հանրապետության նախագահ երդվելու համար: Դանկոն նաեւ հիշեցրել է Սլովակիայի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները