Հանցագործության հետ կապված կալանավորվել է նրա 48-ամյա ընկերուհին

18:35   15 Հունիս 2019    109

Ոստիկանությունը հայտնել է ԱՄՆ Արքանզաս նահանգի բնակիչ 48-ամյա Ռեբեկա Լին Օ՛Դոնելին կալանավորելու մասին՝ կապված նախկին սենատոր 57-ամյա Լինդա Քոլինզի սպանության հետ:

Ոստիկանությունից նշել են, որ կալանավորին դեռեւս մեղադրանքներ չեն առաջադրվել, եւ չեն հայտնել սպանության հետ կապված այլ կասկածյալներ արդյոք որոնվում են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

57-ամյա Քոլինզին մահացած են գտել հունիսի 4-ին, Լիթլ Ռոքից 210 կմ հյուսիս-արեւելք գտնվող Փոքահոնտասի իր տան բակում:

Գործակալությունը նշում է, որ կասկածյալի կալանավորման հետ կապված բոլոր հարցերում ոստիկանները խորհրդավոր լռություն են պահպանում. իրավապահ մարմինների ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել Օ՛Դոնելի կալանավորման փաստը, դրանից բացի՝ իրավապահները չգիտեն, թե արդյոք նա կկանգնի դատարանի առաջ:

Ոստիկանությունը գրեթե ոչ մի մանրամասն չի ներկայացրել նախկին սենատորի մահվան հանգամանքների վերաբերյալ: Միայն հայտնի է, որ նրա մահը բռնի է եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները