Սպիտակ տունը հրապարակել է 2018թ․ Իվանկա Թրամփի եկամուտները

18:57   15 Հունիս 2019    137

Անցյալ տարի ԱՄՆ նախագահի խորհրդականն ու դուստրը՝ Իվանկա Թրամփը, ստացել է մոտ 4 միլիոն դոլար եկամուտ`իր հորը պատկանող Trump International միջազգային հյուրանոցի իր մասնաբաժնից:

Միևնույն ժամանակ Իվանկայի եկամուտները իրեն պատկանող բրենդային հագուստի, ոսկերչական իրերի և այլ ապրանքների արտադրությունից նվազել են 2017-ի համեմատ՝ 5 մլն դոլարից հասնելով 1 մլն-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Իվանկայի և նրա ամուսին Ջարեդ Քուշների, որը նույնպես աշխատում է որպես ԱՄՆ նախագահի խորհրդական, ընդհանուր եկամուտը 2018 թվականին կազմել է առնվազն 28 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները