Հարին ուղղել է Մեգան Մարքլին՝ հուշելով, թե ինչ պետք է նա անի զորահանդեսի ժամանակ

19:02   15 Հունիս 2019    162

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, նախորդ շաբաթ ներկա են գտնվել թագուհու ծննդյան պետական օրվան նվիրված զորահանդեսին, որի ժամանակ արված տեսանյութը դիտելուց հետո բազմաթիվ բրիտանացիրներ ենթադրել են, որ արքայազնը կնոջը հուշում է, թե ինչպես պետք է դրսևորի իրեն:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, Սասեքսի դուքսն ու դքսուհին Բուքինգհեմյան պալատ են ժամանել կառքով` Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և արքայազն Չարլզի կնոջ՝ Կամիլայի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհետև նրանք միացել են պալատի պատշգամբում հավաքված ողջ միապետական ընտանիքին, որտեղից, ավանդույթի համաձայն, ամեն տարի դիտում են շքերթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները