Իրանը կրկին սպառնացել է դուրս գալ միջուկային գործարքից

20:07   15 Հունիս 2019    139

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է միջուկային գործարքի շրջանակներում իր երկրի պարտականությունները դադարեցնելու մտադրության մասին, եթե գործարքը ստորագրած կողմերը «դրական ազդանշաններ» ցույց չտան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Ռոհանին հայտարարել է, որ Իրանը չի կարող հավատարիմ մնալ միջուկային գործարքին միակողմանի կարգով:

«Անհրաժեշտ է, որ այդ համաձայնագրի բոլոր կողմերն իրենց ներդրումն ունենան դրա վերականգնման գործում», - նշել է Իրանի նախագահը:

Նա հայտարարել է, որ Իրանում ցանկանում են «դրական ազդանշաններ» տեսնել միջուկային համաձայնագիրը կնքած մյուս երկրներից, այդ թվում` ՌԴ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից:

Հիշեցնենք, որ միջուկային գործարքից դուրս գալու հավանականության մասին առաջին անգամ Ռոհանին հայտարարել էր մայիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները