Ավստրիայի նախկին արտգործնախարարը բացահայտել է իր հարսանիքին Պուտինին հրավիրելու գաղտնիքը

20:26   15 Հունիս 2019    135

Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Քնայսլը մանրամասնել է, թե ինչպես է ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել իր հարսանիքին 2018 թ. օգոստոսին:

Նրա խոսքով՝ դա պատահական է եղել 2018 թ․ հունիսին Վիեննա Պուտինի այցի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդ օրը Քնայսլը ստացել է հարսանիքի տպագիր հրավիրատոմսերը և իր հետ տարել հանդիպման, որպեսզի բաժանի գործընկերներին։

Երբ նախկին արտգործնախարարը հրավիրատոմսերը բաժանել է իր բոլոր գործընկերներին, մեկը մնացել է:

«Ես հարցրի իմ ամուսնուն՝ ինչ է մտածում նա, եթե վերջին հրավիրատոմսը տամ Պուտինին, որպեսզի կիսենք նրա հետ մեր ուրախությունը․ չէ՞ որ դա զվարճալի է․մենք 50-ն անց ենք, և առաջին անգամ ենք ամուսնանում»,- ասել է Քնայսլը։

Հենց այդպես էլ նա հանձնել է Պուտինին հարսանիքի հրավիրատոմսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները