Ինչ արժե նամակ ուղարկելը Եվրոպայի տարբեր երկրներում

20:35   15 Հունիս 2019    163

Մարդիկ շարունակում են փոխանակել նամակներ, բացիկներ և ստանալ փոստային հաշիվներ: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ չնայած Եվրոպայում գրեթե անհետացել են ներքին սահմանները, սակայն տարբեր երկրներում փոստային խառայությունների արժեքի տարբերությունը պահպանվում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թեև էլեկտրոնային փոստը և մեսենջերները վաղուց արդեն աշխարհի շատ երկրների բնակիչների համար դարձել են միջազգային հաղորդակցման հիմնական եղանակները, սակայն ավանդական փոստով հաղորդագրությունը դեռ պահպանվում է:

Դա է վկայում գերմանական Deutsche Post-ի կատարած համեմատական վերլուծությունը: Գրասենյակը նշում է, որ Գերմանիայում ստանդարտ նամակը ուղարկելու արժեքը միջին եվրոպական մակարդակից ցածր է՝ նույնիսկ գների բարձրացումը հաշվի առած: Հուլիսի 1-ից Գերմանիայում պարզ նամակ ուղարկելու արժեքը կաճի € 0,7-ից դառնալով € 0,8, Եվրամիությունում միջին արժեքը 0,97 եվրո է:

Ամենաթանկը կվճարեն Դանիայի բնակիչները`€ 3,89: Երկիրը, ինչպես և ամբողջ ամբողջ Հյուսիսային Եվրոպան, հայտնի է իր համեմատաբար բարձր գներով:

Երկրորդ տեղում Իտալիան է՝ € 2,8։ Նամակ ուղարկելու արժեքի տեսանկյունից ամենաթանկ երկրներից են Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները