Հնդկաստանում անոմալ շոգը չի նահանջում. ամռան սկզբից արդեն 36 մարդ է մահացել

20:47   15 Հունիս 2019    140

Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնական հատվածներում գրանցվել է պատմության մեջ ամենաերկարատև շոգը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ջերմաստիճանն արդեն մեկ ամիս է, ինչ չի նվազում 40 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի:

Երկրի Տարերեային աղետների դեմ պայքարի ազգային վարչության տվյալներով՝ եղանակային անոմալ պայմանների հետևանքով 36 մարդ է մահացել, թեև աղետի հետևանքների ծավալը կարող է ավելի մեծ լինել:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Նյու Դելիում հունիսի 10-ին ռեկորդային ջերմաստիճան էր գրանցվել՝ 48 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի, իսկ Չուրու քաղաքում հունիսի 1-ին ջերմաստիճանը հատել էր 50 աստիճանի սահմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները