Էր Ռիյադը կոչ է արել կոշտ պատասխանել էներգակիրների մատակարարման սպառնալիքին

20:55   15 Հունիս 2019    143

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի եւ հանքային ռեսուրսների նախարար Խալիդ ալ-Ֆալիխը հայտարարել է էներգակիրների մատակարարման սպառնալիքին արագ եւ կոշտ պատասխանելու անհրաժեշտության մասին:

Ալ-Ֆալիխը Ճապոնիայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախաշեմին նախարարական հանդիպման ժամանակ նշել է նաեւ, որ անհրաժեշտ է մեծ գումար ներդնել նավթահետախուզության եւ էներգիայի նոր «մաքուր» աղբյուրներ մշակելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանական եւ արաբական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Օմանի ծոցում հարձակում է իրականացվել Front Altair եւ Kokuka Courageous երկու նավթային լցանավերի վրա:

Որոշ տվյալների համաձայն՝ դա եղել է տորպեդային գրոհ, որում ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին՝ որեւէ ապացույց չներկայացնելով: ՌԴ ԱԳՆ-ը, իր հերթին, կոչ է արել հետաքննել միջադեպն ու սպասել հետաքննության արդյունքներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները