Որքան ժամանակ են ծախսում բրիտանացիները աշխատանքի վայրում անիմաստ խնդիրների վրա

21:36   15 Հունիս 2019    195

Յուրաքանչյուր բրիտանացի բանվոր օրական միջինը142 րոպե է ծախսում այն խնդիրների վրա, որոնք նա համարում է անիմաստ կամ անօգտակար:

Դա համարժեք է տարեկան 76 աշխատանքային օրվա: Աշխատանքային ժամանակահատվածից ամենաշատը խլում են ձանձրալի բանակցությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դա կազմում է օրական միջինը 34 րոպե: Նման եզրահանգումներ են արվել Webexpenses-ի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում: Հարցումներին մասնակցել է Մեծ Բրիտանիայի 2 հազար բնակիչ:

Անօգուտ զբաղմունքների շարքում ամենատարածվածներից էին տարբեր փաստաթղթեր լրացնելը և անարդյունավետ աշխատանքային հանդիպումները, որոնք 29 րոպե են խլում աշխատանքային ժամանակից:

Եվս 24 րոպե թանկարժեք ժամանակից ծախսվում է աուդիտի և հաշիվների ստուգման վրա: Արդյունավետ աշխատանքին խոչընդոտում են նաև հին կամ փչացած սարքավորումները: Դրանց պատճառով հարցվողները կորցնում են միջինը օրական 26 րոպե:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները