Pink Floyd-ի մեներգիչ Դեւիդ Գիլմորին պատկանող ավելի քան 120 կիթառ վաճառքի կհանվի

21:53   15 Հունիս 2019    154

Նյու Յորքում Christie’s աճուրդի տանը այս ամսվա վերջին վաճառքի կհանվի բրիտանական հայտնի Pink Floyd ռոք խմբի մեներգիչ Դեւիդ Գիլմորին պատկանող ավելի քան 120 կիթառ:

Աճուրդի տան հաղորդագրության մեջ ասվում է, որ կիթառի, երաժշտության սիրահարներին ու կոլեկցիոներներին հնարավորություն կտրվի ուսումնասիրել կիթառների հավաքածուն, որոնք սերունդների են գերել:

Հարցազրույցում Գիլմորը խոստովանում է, որ միշտ նախընտրել է հին կիթառներ, քանի որ «զգում ես, թե ինչպես են երկար տարիներ դրանցով նվագել»:

«Այդ բոլոր կիթառներն առանձնահատուկ են իրենց տոնով եւ կախարդության տարրով: Հուսով եմ, որ կարող եմ բարի գործ անել՝ դրանք վաճառելով կամ այդ գումարն օգտտագործելով՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,- ասել է լեգենդար ռոք խմբի մեներգիչը:

Հայտնի է, որ կիթառների վաճառքից ստացված գումարը երաժիշտը կծախսի բարեգործության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները