Գրենլանդիայում մեկ օրում սառույցի մոտ 40%-ը հալչել է

22:13   15 Հունիս 2019    136

Գրենլանդիան նախօրեին ավելի քան 2 մլրդ տոննա սառույց է կորցրել:

Ընդհանուր առմամբ, միայն երեկ հալչել է սառույցի ավելի քան 40%-ը: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դա անսովոր ցուցանիշ է հունիսի համար, քանի որ սառույցն առավելագույն չափով հալչում է հուլիս-օգոստոս ամիսներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես հայտնում է Ջորջիայի համալսարանի հետազոտող Թոմաս Մոութը, տվյալ երեւույթն անսովոր է, սակայն ոչ աննախադեպ:

Մոութը բացատրել է հալչելու սկզբունքը: Նրա խոսքով՝ սեզոնի սկզբին հալչումն ավելի ուշ հանգեցնում է տվյալ գործընթացի արագացմանը:

Գիտնականի խոսքով՝ ձյան եւ սառույցի վառ ճերմակությունը կարծես վանում է արեւի ճառագայթներն ու օգնում պահպանել սառույցի շերտերը: Այդ գործընթացը կրում է «ալբեդո» անվանումը, որի արդյունքում սառույն ավելի շատ արեւ է կլանում եւ ամռան կեսերին հալչում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները