ԱՄՆ-ին տնտեսական կործանում է սպասվում, եթե իմ փոխարեն մեկ այլ նախագահ ընտրվի. Թրամփ

22:24   15 Հունիս 2019    144

ԱՄՆ-ին տնտեսական կործանում է սպասվում, եթե իմ փոխարեն մեկ այլ նախագահ ընտրվի:

Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եթե իմ փոխարեն մեկ այլ նախագահ ընտրվի, ապա տնտեսությանը կործանում է սպասվում: Ամերիկան հզոր պահենք»,- գրել է նա:

Նշենք, որ տվյալ գրառումը դուր չի եկել մեկնաբանություն թողած գրեթե ոչ մի օգտատիրոջ:

Նրանցից մեկը պարզապես հրապարակել է գործազրկության, ինֆլյացիայի եւ կոմունալ ծառայությունների ցուցանիշների ինֆոգրաֆիկան, առանց բժշկական ապահովագրության մնացած մարդկանց թիվը, մեկ այլ օգտատեր քննադատել է նախագահին անկեղծ չլինելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները