Փարիզի Աստվածամոր տաճարում սկսվել է հրդեհից հետո մատուցվող առաջին պատարագը

22:33   15 Հունիս 2019    194

Փարիզի Աստվածամոր տաճարի կործանարար հրդեհից հետո առաջին պատարագը մատուցվում է այսօր:

Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատարագին մասնակցելու հասանելիությունը սահմանափակ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փարիզյան թեմի արքեպիսկոպոս Ֆիլիպ Մարսեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այն քչերը, որոնք ներկա կլինեն պատարագին, պետք է պաշտպանիչ սաղավարտներ կրեն:

Հաղորդվում էր նաև, որ պատարագի ժամանակ կլուսավորվի տաճարի խորանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները