Բժիշկները շարունակում են 400 անարդյունավետ բժշկական պրակտիկա օգտագործել. հետազոտություն

22:42   15 Հունիս 2019    164

Ողջ աշխարհում բժիշկները շարունակում են գրեթե 400 անարդյունավետ բժշկական պրակտիկա օգտագործել՝ պարզել են Օրեգոնի առողջապահության եւ գիտությունների համալսարանի, Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի եւ Չիկագոյի համալսարանի հետազոտողները:

Նրանք վերլուծել են 3000 հետազոտություն, որը հրապարակվել է 3 առաջատար բժշկական ամսագրերում՝ Journal of the American Medical Association, Lancet եւ New England Journal of Medicine, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետազոտողները 396 բժշկական պրակտիկա են հայտնաբերել, որն անարդյունավետ կամ ոչ բավարար չափով արդյունավետ է ճանաչվել:

Բացի դասական բժշկական պրակտիկայից, այդ ցուցակում են ներառվել «կոգնիտիվ-պահվածքային թերապիան կամ մենթալ պրակտիկան, ասեղաբուժությունը, դիետիկ հավելումները, հասարակական պրակտիկան եւ այլն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները