Հնդկաստանն ավելացրել է ամերիկյան արտահանման ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը

09:06   16 Հունիս 2019    116

Հնդկաստանն ավելացրել է ամերիկյան արտահանման ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը՝ հերթական հարվածը հասցնելով գլոբալ առեւտրին, հաղորդում է CNN Business-ը` Հնդկաստանի ֆինանսների նախարարության վրա հղումով:

Ամերիկյան որոշ ապրանքների համար մաքսատուրքերի ավելացումն ուժի մեջ կմտնի հունիսի 16-ին: 70%-անոց մաքսատուրքերի ներքո են հայտնվել ամերիկյան խնձորները, ինչպես նաեւ նուշը, ոսպը եւ մի շարք քիմիական ապրանքներ:

Հեռուստաալիքը նշում է, որ Հնդկաստանի կառավարությունը չի հստակեցրել այդ ապրանքների գինը, սակայն հայտնել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որ խոսքը մոտ 241 մլն դոլարի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները