Տոտին հեռանում է «Ռոմա»-ից. երկուշաբթի նա հանդես կգա հայտարարությամբ

09:17   16 Հունիս 2019    490

«Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին լքում է իր կյանքի ակումբը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն` հղում անելով Football Italia-ին, 42-ամյա իտալացին արդեն երկուշաբթի կհայտարարի ակումբից հեռանալու մասին։

Ներկա պահին «Ռոմա»-ում Տոտին ադմինիստրատիվ գործունեությամբ է զբաղվում։ Աղբյուրի պնդմամբ՝ նա հակասությունների մեջ է ակումբի ղեկավարության հետ։ «Ռոմայի» լեգենդին առաջարկել են թիմում զբաղեցնել տեխնիկական տնօրենի պաշտոնը, սակայն Տոտին հրաժարվել է։

Ֆրանչեսկոն իր երկարամյա կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Ռոմա»-ի կազմում։ 1992-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում Տոտին իր սիրելի թիմի կազմում անց է կացրել 619 հանդիպում ու դարձել է 250 գոլի հեղինակ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոտի   Ռոմա  


Վերնագիրի այլ պիտակները