Nissan ընկերությունն աշխարհում առաջին էլեկտրոմոբիլն է ներկայացրել, որը հաշվում է ուղեղի իմպուլսները

09:25   16 Հունիս 2019    116

Nissan ընկերությունը CES ASIA 2019 ցուցադրության ժամանակ ներկայացրել է աշխարհում առաջին էլեկտրոմոբիլը, որը իրական աշխարհը միացնում է վիրտուալի հետ եւ հաշվում ուղեղի ազդանշանները, որպեսզի օգնի վարորդին, գրում է Motor-ը:

Շանհայում Nissan-ը ներկայացրել է իր ինովացիոն տեխնոլոգիաները՝ Invisible-to-Visible եւ Brain-to-Vehicle, ինչպես նաեւ լիաքարշակ կոցեպտուալ IMs էլեկտրոմոբիլը: Իրական աշխարհը վիրտուալի հետ միացնելով՝ Invisible-to-Visible տեխնոլոգիան կարող է օգնել վարորդին տեսնել թաքնվածը, օրինակ՝ շենքի անկյունում:

Invisible-to-Visible-ը կարող է ոչ միայն հասկանալ, թե ինչ է տեղի ունենում շուրջը տվյալ պահին, այլ նաեւ կանխատեսել, թե ինչ կլինի հետո: Վերջերս այդ տեխնոլոգիան փորձարկումներ է անցել Յոկոսուկայի հրաձգարանում: Լրիվ ծավալով տվյալների փոխանակումն իրականացվել է 5G բջջային կապի տեխնոլոգիայով:

Իսկ մյուս տեխնոլոգիան՝ Brain-to-Vehicle-ը, առաջին նման տեխնոլոգիան է աշխարհում: Այն մեկնաբանում է վարորդի ուղեղի ազդանշանները, որպեսզի նրան օգնի վարել մեքենան: Կանխատեսելով վարորդի արձագանքը՝ այն օգնում է մանեւրն ավելի արագ կատարել: CES ASIA 2019-ի այցելուները կարողացել են գնահատել տեխնոլոգիաները ցուցադրված սիմուլյատորի վրա, որը ներկայացվել է Nissan-ի ցուցափեղկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Nissan   CES-ASIA-2019  


Վերնագիրի այլ պիտակները