Լոնդոնը կոչ է արել ազատ արձակել Thomson Reuters հիմնադրամի աշխատակցին

09:57   16 Հունիս 2019    132

Միացյալ Թագավորության իշխանությունները կոչ են արել Թեհրանին ազատ արձակել հացադուլի նստած Thomson Reuters հիմնադրամի աշխատակից Նազանին Զաղարի-Ռեթքլիֆին, որը ի նշան իր կալանավորման դեմ բողոքի, նստել է հացադուլի։

Այս մասին հայտնում է Sky News-ը, վկայակոչելով բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջերեմի Հանթի հայտարարությունն այս առնչությամբ։ «Մեր ուղերձը Իրանին կայանում է նրանում, որ ինչպիսին էլ լինեն տարաձայնությունները Լոնդոնի հետ, պետք է հաշվի առնել, որ առանցքում անմեղ կնոջ ճակատագիր կա։

Թույլ տվեք, որպեսզի նա վերամիավորվի իր դստեր՝ Գաբրիելայի հետ։ Խնդրում եմ, ապացուցեք, որ ձեզ հատուկ է կարեկցանքը, որ դուք ունեք սիրտ, եւ արտոնեք, որպեսաի Նազանին վերադառնա տուն»,- իրանական իշխանություններին դիմել է ՄԹ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ նախօրեին Նազանինի ամուսինը՝ Ռիչարդ Ռեթքլիֆը հայտարարել է, որ իրեն զանգահարել է կինն ու ասել, որ իրազեկել է իրանական իշխանություններին, որ նստում է հացադուլի, ի նշան իր կալանքի բողոքի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Thomson-Reuters  


Վերնագիրի այլ պիտակները