Լեհաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռն ընկել է գետը - VIDEO

11:05   16 Հունիս 2019    183

Լեհական Պլոցկ քաղաքում ավիացիոն շոուի ժամանակ աղետի է ենթարկվել մարզական թեթևաշարժիչ Յակ-52 ինքնաթիռը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ավիացիոն ֆիգուրներից մեկը կատարելիս ինքնաթիռն ընկել է Վիսլա գետը: Միջադեպի արդյունքում օդաչուն զոհվել է:

«Ինքնաթիռի օդաչուն Գերմանիայից էր: Նա իրականացնում էր «շտոպոր» ֆիգուրը, սկսել է ակրոբատիկ հնարքներ կատարել, սակայն չի կարողացել ինքնաթիռը դուրս բերել «շտոպորից» ընկել է գետը», ասել է փրկարարներից մեկը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները