Նոր Զելանդիայում 2 թեթևշարժիչային ինքնաթիռ է բախվել, օդաչուները զոհվել են

11:53   16 Հունիս 2019    169

Նոր Զելանդիայում երկու թեթևշարժիչային ինքնաթիռներ են բախվել, որի հետևանքով երկու օդաչուները զոհվել են, գրում է New Zealand Herald-ը:

Աղբյուրի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Մասթերթոն քաղաքի Hood օդանավակայանի շրջակայքում: Երկու ինքնաթիռները, որոցից մեկը պատկանում էր օդաչուական ակումբին, մյուսը՝ սքայդայվինգի կենտրոնին, բախվել են օդում, որից հետո ցած են ընկել և այրվել:

Ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռների բախման պահին ուժեղ հարվածի ձայն է լսվել, որից հետո երկնքից թափվել են սարքերի բեկորները: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կրակը մարվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները