Եվրոպական երկրները մտածում են Մադուրոյի դեմ պատժամիջոցներ գործադրելու ուղղությամբ

12:11   16 Հունիս 2019    128

Եվրոպական երկրները դիտարկում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ մի քանի բարձրաստիճան անձանց դեռ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ չնայած դեռեւս կան տարաձայնություններ այդպիսի գործողություններ կատարելու ժամկետների շուրջ ճգնաժամից երկիրը դուրս բերելու մասին բանակցային գործընթացը չվտանգելու մտահոգությունների պատճառով:

Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագետներին եւ Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչներին: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան եւ Նիդերլանդները դիտարկում են ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու եւ ուղեւորությունները սահմանափակելու հարցը:

Երկու աղբյուրների խոսքերով՝ չնայած Մադուրոն այն պաշտոնյաներից է, որոնց դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ, վերջնական որոշումը դեռեւս չի ընդունվել: Երկրները դեռեւս պետք է հաղթահարեն ներքին տարաձայնությունները նախքան ԵՄ-ի գործադիր իշխանությանը պաշտոնական առաջարկով ներկայանալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները