Էրդողանն ակնկալում է, որ Ս-400-ը կմատակարարվի Թուրքիային հուլիսի առաջին կեսին

12:57   16 Հունիս 2019    224

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է, որ ռուսական Ս-400 համակարգերը կսկսեն մատակարարվել Թուրքիային հուլիսի առաջին կեսին, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

«Մենք քննարկել ենք Ս-400-ի թեման Ռուսաստանի հետ: Այդ հարցը որոշված է»,-ասել է Էրդողանն իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, երբ վերադառնում էր Տաջիկստանից, որտեղ մասնակցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ասիայում Փոխգործակցության եւ վստահության ամրապնդման միջոցառումների հարցով գագաթնաժողովին:

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Թուրքիան կհեռացվի F-35 կործանիչների ծրագրից, եթե Անկարան չհրաժարվի Ս-400-ի գնումից: Էրդողանն ասել է, որ կքննարկի այդ հարցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երբ նրանք հանդիպեն հունիսի վերջում G-20-ի գագաթնաժողովին:

«Եթե ավելի ցածր պաշտոն ունեցող ներկայացուցիչն ինձ տարբեր բաներ է ասում, ես անմիջապես կապ եմ հաստատում պարոն Թրամփի հետ, եւ մենք փորձում ենք լուծել խնդիրները հեռախոսային դիվանագիտության միջոցով»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Թուրքիա   Ս-400  


Վերնագիրի այլ պիտակները