Թրամփը կրկին քննադատել է Լոնդոնի քաղաքապետին

13:04   16 Հունիս 2019    187

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատություն է հնչեցրել Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի հասցեին՝ հայտարարելով, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքին նոր քաղաքապետ է հարկավոր:

Սպիտակ տան ղեկավարը թիթերյան իր էջում կիսվել է բրիտանացի լրագրող Քեթի Հոփքինսի գրառմամբ այն մասին, որ Լոնդոնում 24 ժամվա ընթացքում հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լոնդոնին հնարավորինս շուտ նոր քաղաքապետ է հարկավոր: Խանն իսկական աղետ է և միայն ավելի վատը կդառնա»,- մեկնաբանել է Թրամփը՝ ավելի ուշ հավելելով, որ քաղաքապետն «ազգային խայտառակություն է, որը կործանում է Լոնդոնը»:

Հիշեցնենք, որ հունիսիս սկզբին Դոնալդ Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցից առաջ Լոնդոնի քաղաքապետը նրա կողմից աջակիցներին իր շուրջը համախմբելու համար օգտագործվող լեզուն համեմատել է 20-րդ դարի ֆաշիստների լեզվի հետ:

«Նախագահ Դոնալդ Թրամփն աճող գլոբալ սպառնալիքի ամենավառ օրինակներից մեկն է … Այդ մարդը փորձում է անամոթաբար միջամտել Պահպանողական կուսակցության առաջնորդի մրցապայքարին՝ կարծելով, որ կարող է մեր կառավարությունում դաշնակից շահել»,- ասել էր Խանը:

Հաջորդ օրն ԱՄՆ նախագահը Խանին ձախողակ էր անվանել՝ խորհուրդ տալով ուշադրությունը կենտրոնացնել Լոնդոնում հանցավորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները