Զանգվածային բախումներ Պենզայում. կա 1 զոհ և 170-ից ավելի բերման ենթարկված

13:22   16 Հունիս 2019    208

ՌԴ Պենզայի մարզի Չեմոդանովկա Բեսսոնովսկի շրջանում լարված իրավիճակ է առաջացել գնչուների սանձարձակ պահվածքի պատճառով:

Երեկ զանգվածային ծեծկռտուք է առաջացել, որի հետևանքով կան մեկ զոհ, վիրավորներ և 170 բերման ենթարկված: Ըստ տեղի բնակիչների՝ ամեն ինչ սկսվել է հունիսի 13-ի երեկոյան, երբ մի քանի գնչու լճակի մոտ փորձել են բռնաբարել ռուս երիտասարդ կնոջ, ով հղի է եղել: Նա կարողացել է դուրս պրծնել նրանց ձեռքից ու ամեն ինչ պատմել է ամուսնուն: Վերջինը հաշվեհարդարի է կանչել գնչուներին, բաց նրանք չեն եկել:

Երեկ կրկին, արդեն լճի մեջ, նույն գնչուները փորձել են բռնաբարել տարեց կնոջ: Նրանք հանել են նրա ներքնազգեստն ու սպառնացել. «Նախ մենք քեզ կբռնաբարենք, հետո կմորթենք»: Նա դուրս է պրծել ու ամեն ինչ պատմել ամուսնուն, ինչից հետո էլ սկսվել են բախումները: Տեղացի երիտասարդները վերցրել են դանակները, կացինները, զենքերը և գնացել հաշվեհարդարի: Ընդ որում, զենք եղել է 2 կողմերի մոտ:

«Մերոնցից մեկին դանակահարել են, մեկի գլուխը կղմինդրով ծակել են: Դեռ հայտնի չէ՝ ինչով կավարտվի այս ամենը: Սարսափելի է քնելը, երեխաների մոտ հիստերիա է, շատ սարսափելի է: Բախման սադրիչները սպառնացել են, որ իրենք սրում են դանակները, որ մորթեն բոլորիս»,- ասել են ռուս տեղաբնակները: ՌԴ քննչական կոմիտեն էլ հայտնում է, որ գանգուղեղի վնասվածք ստացած 34-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է: Այժմ գյուղում շուրջօրյա պարեկություն են անում ոստիկանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Պենզա  


Վերնագիրի այլ պիտակները