Զելենսկին շնորհավորել է հավաքականին

14:29   16 Հունիս 2019    211

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է իր երկրի Մ20 ֆուտբոլի հավաքականին` աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Զելենսկին այս առիթով գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Միավորված լինելով մենք կարող ենք անել անհնարինը։ Ահա մեր ազգային գաղափարախոսությունը։ Ուկրաիանայի Մ20 հավաքական, դուք անհավանական եք, դուք հաղթողներ եք, դուք մեր հույսն եք։ Դուք օրինակն եք այն բանի, որ Ուկրաինան կարող է անել ամեն ինչ, իսկ երիտասարդ Ուկրաինան՝ ավելին»,- գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Լեհաստանում այսօր ավարտվեց ֆուտբոլի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Եզրափակիչ խաղում Ուկրաինայի ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ Հարավային Կորեայի հավաքականի նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները