Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում իր պարտվելու դեպքում ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամ է սպասվում

15:23   16 Հունիս 2019    186

ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տնտեսական մեծ ճգնաժամ տեղի կունենա, եթե ինքը պարտություն կրի 2020 թվականին կայանալիք երկրի նախագահական ընտրություններում:

Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում: Փոխանցում է Life.ru-ն: «Թրամփի տնտեսությունը նոր ռեկորդներ է սահմանում և աճելու տեղ ունի, բայց եթե 2020 թվականին որևէ մեկը, բացի ինձանից, հաղթի ընտրություններում, ապա տեղի կունենա շուկաների փլուզում, նման բան նախկինում չեք տեսել»,- գրել է Թրամփն ու ամերիկացիներին խնդրել է պահպանել իրենց առաջատար դիրքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները